ՀՅԴ ԳՄ և մարզային ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել է ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումների նոր ալիքը

12/07/2025 16:31 Քաղաքական

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և ՀՅԴ   Մարզային կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են քաղաքական և կազմակերպական բնույթի հարցեր։ Հայտնում են ՀՅԴ կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ թափ առած բռնաճնշումների նոր ալիքին, ընկերները վերահաստատել են՝ ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման։

–00—ՅՄ