Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախագահների միջև հանդիպումը նախ տեղի է ունեցել ընդլայնված կազմով, իսկ ներկայում Իլհամ Ալիևի և Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումն անցկացվում է նեղ կազմով։ Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 12-ին այցով ժամանել է Ադրբեջան։
Օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մոսկվայում 120 տարվա մեջ առաջին անգամ ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել
-
Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները
-
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ
-
Արամ Ա․ Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներով
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է