Ուկրաինական անօդաչուն հարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին

12/07/2025 15:15 Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում։ Հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Եվս մեկ ապացույց, որ թշնամին միտումնավոր հարձակվում է խաղաղ քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ մարդիկ զբաղվում են սպորտով, և որտեղ չկան, չեն եղել և չեն լինի ռազմական օբյեկտներ»,- գրել է նա:

Նշվում է, որ հրշեջները մարել են կրակը:

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

–00—ՅՄ