Մեկ երազանք իրականացրել ենք, հիմա հաջորդի հերթն է․ Սպերցյան

12/07/2025 14:43 Սպորտ

«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ցանկանում են կրկին զգալ չեմպիոնական հույզերը: Դրա համար անհրաժեշտ է հաղթել Սուպերգավաթի խաղում, նշել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում:

OLIMPBET Ռուսաստանի Սուպերգավաթի խաղը «Կրասնոդարի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի միջև կկայանա Կազանում, հուլիսի 12-ին՝ շաբաթ օրը, և կմեկնարկի ժամը 19:00-ին:

— Ընդհանրապես, զգացվո՞ւմ է, որ թիմն ավելի ուժեղ է դարձել չեմպիոնությունից հետո: Թե՞ դա միայն առաջնությունն է ցույց տալու:

— Իհարկե, որոշակի վստահություն կա: Բայց ընդհանուր առմամբ՝ այդքանը: Իրականացրինք մեր երազանքը, սակայն հաջորդը վաղն է: Մենք Սուպերգավաթ չունենք, ուստի ցանկանում ենք կրկին զգալ չեմպիոնական հույզերը, — ասել է Սպերցյանը «Все на Матч» հաղորդման ընթացքում՝ «Матч ТВ»-ի եթերում:

–00—ՅՄ