Հավաքի կազմակերպման առաջին օրերից իշխանությունը փորձում է խոչընդոտել ընթացքը, սպառնալ մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր 18.00 Օպերայի բակում հավաք է հրավիրել, որի միջոցով ներկայացնելու է արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ընթացքը, արցախցիներին վերաբերվող կառավարության ծրագրերում փոփոխությունների առանձնահատկություններն ու իրենց հետագա անելիքները. անդրադարձ է լինելու ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում արցախցիների իրավունքների պաշտպանությանը:
Հավաքի կազմակերպման առաջին իսկ օրերից իշխանությունը փորձում է խոչընդոտել դրա ընթացքը, ահաբեկել մարդկանց, սպառնալ հավաքի մասնակիցներին:
Փաստորեն արցախցիներին իրենց տներից բռնի տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները` հավաքական վերադարձից մինչև տարրական սոցիալ-տնտեսական հարցեր»:
—00—ՄԱ