Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հայաբնակ Քեսաբի առաջին գյուղ՝ Դյուզաղաջ հասած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել՝ հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:
Տեղի հայ երիտասարդները, համագործակցելով Սիրիայի հրշեջ ու քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ տեղանքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցերով, միասնաբար կրակը հետ են մղել:
Այս պահին հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ, սակայն գյուղի սահմաններից հեռու է, և նրա տարածումը կասեցվել է:
Գյուղացիներն անցել են իրենց բնականոն գործունեությանը՝ բերքահավաքի աշխատանքներին:
Դյուզաղաջի տներն ու պարտեզներն անցած գիշերվա հրդեհի հետևանքով չեն տուժել:
Գյուղը մարդկային ու նյութական կորուստներ չի կրել:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն
-
Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա․ Հայրապետ
-
ԵՄ-ն կմնա՞ խաղից դուրս «հայ-ադրբեջանական կարգավորման պրոցեսից»
-
Ալիևը կրկին շնորհավորել է Էրդողանին․ ադրբեջանա-թուրքական ռազմավարական հեռանկարներն են քննարկում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է