Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Երեկ՝ հուլիսի 10-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Լուսի Մ.-ն։
Վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հուլիսի 8-ին ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր «Արարատ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա հայրը՝ 32-ամյա Էդգար Մ.-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում 32-ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Երասխ Մ2 ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա՝ կամրջի բետոնե հենապատին։
Վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ