Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով

11/07/2025 23:11 Ներքին կյանք

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հուլիսի 14-ից Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի հետիոտնի կանչի ռեժիմով աշխատող լուսացույցով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

–00—ՍՊ