Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի «Commemorating the Armenian Genocide» շուրջ 300 էջանոց մենագրությունը (ներածության հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Լևոն Աբրահամյան) արդեն հասանելի է նախապատվերի համար: Հայտնում են ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Աշխատությունը հրատարակվում է Armenians in the Modern and Early Modern World հայագիտական հրատարակությունների շարքում, որի գլխավոր խմբագիրն է ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը (մանրամասն տես https://www.bloomsbury.com/…/armenians-in-the-modern…)։
Մանրամասների համար տե՛ս https://www.bloomsbury.com/…/commemorating-the…/
–00—ՍՊ