Մոսկվայի շուկայում ՕՄՕՆ-ը մեծաթիվ ադրբեջանցիների է ձերբակալել

11/07/2025 15:41 Միջազգային

Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում Շարժական հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) գործողություն է իրականացրել, որի ընթացքում բազմաթիվ ադրբեջանցիներ են տարվել ավտոբուսներով։

Համապատասխան տեղեկատվությունը և կադրերը հրապարակվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։

Միջադեպը տեղի է ունեցել Միտիշչիի շուկայում այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին։

—00—ՄԱ