Վանա լիճն օրեցօր ցամաքում է

11/07/2025 14:55 Միջազգային

Կլիմայական փոփոխությունների և երաշտի  պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով օրինակ Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը  գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։

Տեղացիները նշում են, որ նախկինում  գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ ոտքով են գնում, քանի որ գյուղերի հեռավորությունը զգալիորեն կրճատվել է։

Գյոլագզգըի գյուղապետ Յուջել Չալըշըրն անհանգստություն է հայտնել լճի ցամաքելու վերաբերյալ և հիշել, որ դեռևս 30 տարի առաջ ձկնորսություն էր արել այդ տարածքում, իսկ հիմա պատկերը լրիվ փոխվել է։

Նա նաև  նշել է, որ ներկայիս ցամաքած տարածքում հինգ տարի առաջ բազմաթիվ ֆլամինգոներ են եղել։

Վանա լիճը (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3.712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

Աղբյուրը՝ Ermenihaer.am:

–00—ՅՄ