Գազայում իսրայելական հարվածները տասնյակ նոր զոհերի ու վիրավորների պատճառ են դարձել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Իսրայելի նոր հարվածների հետևանքով, ըստ Գազայի հատվածի առողջապահական գերատեսչության, հուլիս 11-ի լուսաբացից ի վեր զոհվել է 15 պաղեստինցի։ Այդ թվում 10 մարդ զոհվել և ավելի քան 60 մարդ վիրավորվել է Ռաֆահ քաղաքի մոտակայքում գտնվող օգնության կենտրոնի մոտ հավաքվածների թիրախավորման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում անկլավում զոհվել է 74 պաղեստինցի:
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են նաև, որ իսրայելական ուժերը հարձակվել են Արևմտյան ափի մի քանի շրջաններ վրա և ձերբակալել 10 պաղեստինցու։
Իսրայելական բանակը հուլիսի 11-ի առավոտյան հայտարարել է Գազայի հատվածի հարավում տեղի ունեցած մարտում զինվորականի զոհվելու մասին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի վիճակագրության համաձայն՝ մայիսի վերջից ի վեր Գազայի հատվածում օգնության կենտրոնների թիրախավորման հետևանքով սպանվել է 798 պաղեստինցի։
–00—ՅՄ