Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
Tech Week տեխնոլոգիական միջոցառումների շարքն ամեն տարի միավորում է հայկական խոշոր ՏՏ կազմակերպությունները Երևանից հեռու՝ Հայաստանի որևէ քաղաքում, որպեսզի տեղի երիտասարդները հնարավորություն ունենան բացահայտելու իրենց թվային ամբողջ ներուժը։ Tech Week-ն այս տարի կանգ առավ Վանաձորում՝ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Tech Week-ի նպատակն է խթանել մարզերում տեխնոլոգիական կրթությունը, ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ:
Միջոցառումը հագեցած էր ոլորտի տարբեր ներկայացուցիչների ելույթներով, թեմատիկ պանելային քննարկումներով՝ նպատակ ունենալով ապացուցել, որ տեխնոլոգիական ապագան ոչ թե Երևանում է, այլ ամբողջ Հայաստանում:
Արդշինբանկը ևս Վանաձորում էր, բանկի թվային բանկինգի զարգացման վարչության ղեկավար Նարեկ Գրիգորյանը մասնակցեց «Ու՞ր ենք գնում. տեխնոլոգիաները, մարդիկ ու ապագան, որ միասին ենք կառուցում» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ բարձրացվեցին տեխնոլոգիական առաջընթացի, մարդկային ներուժի և ֆինանսական ոլորտի ապագայի հիմնախնդիրներն ու հնարավորությունները։
«Ապագան թվային է, բայց այն չի կարող կառուցվել առանց մարդկանց։ Տեխնոլոգիաներն արժեքավոր են միայն այն դեպքում, երբ ծառայում են մարդկային կարիքներին և վերափոխում փորձառությունը։ Այս առումով Արդշինբանկում մենք ձգտում ենք հավասարակշռել նորարարությունը և հումանիզմը՝ ներդնելով արդյունավետ ՏՏ լուծումներ՝ մեր հաճախորդների կյանքի որակը բարձրացնելու համար», – նշեց Նարեկ Գրիգորյանը։
Tech Week հարթակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի բիզնեսը, կրթական միջավայրը և ՏՏ մասնագետները համախմբվեն ու համատեղ նախաձեռնություններով նպաստեն ոլորտի առաջընթացին։ Արդշինբանկի ներգրավվածությունը հենց այդ համադրության կարևորության վկայությունն է՝ «Կառուցում ենք միասին» սկզբունքով․ թվայնացումը բանկային ոլորտում այլևս ընտրություն չէ, այլ՝ անխուսափելի և համակարգային մոտեցում։
***
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,200-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
–00—ԱՊ