Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում

11/07/2025 11:27 Տնտեսական

                             

Converse Mobile հավելվածում հասանելի է նոր C360 Matrix փաթեթը, որը բաժանորդագրությամբ բանկինգին ծանոթանալու, այն փորձարկելու հիանալի հնարավորություն է:

Սա փաթեթ է՝ նախատեսված թվային կենսակերպը նախընտրողների համար. ֆինանսների կառավարում թվային տիրույթում, թվային քարտեր, նաև միջազգային գործարքների, արտերկրում առցանց գնումների հնարավորություն առավելագույնս անվտանգ միջավայրում և քարտով:

Matrix-ն անվճար է. բաժանորդագրավճար, դրա շրջանակում քարտերի ու հաշիվների բացման, սպասարկման վճար նախատեսված չէ: Այն կարելի է ակտիվացնել բացառապես Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում և ստանալ.

  • 4-ական հաշվարկային և կուտակային հաշիվ՝ 4 հիմնական արժույթներով,
  • վիրտուալ քարտ, այդ թվում՝ միջազգային գործարքների, առցանց գնումների համար:

Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու և ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է: Սակայն Կոնվերս Բանկի միակ առաջարկը չէ:

Եթե ցանկանում եք ավելի ընդգրկուն ծառայություններ ու հատուկ առաջարկներ, ապա կարող եք բարձրացնել փաթեթի դասը հենց մոբայլ հավելվածում:

Դրա համար հավելվածում մուտք գործեք «Անձնական էջ», «C360», ապա սեղմեք «Դասի բարձրացում» կոճակը։

Այս պահին հավելվածում հասանելի են C360 Neo Light, Neo, Ultra, ինչպես նաև պրեմիում սեգմենտի համար նախատեսված C360 Elite, Signature, Synergy փաթեթները: Դրանց շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում․

  • Վճարային քարտեր, կուտակային և հաշվարկային հաշիվներ՝ մի քանի արժույթով,
  • Վարկային սահմանաչափ,
  • Կոնվերս Բանկի և ԱրՔա համակարգի բանկերի բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն,
  • sms-ների, տեղեկանքների, քաղվածքների ստացման հնարավորություն՝ առանց հավելյալ սակագնի կիրառման։

Քարտատեսակը, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման առավելագույն շեմը կախված է փաթեթի տեսակից:

Պրեմիում փաթեթների շրջանակում հաճախորդները կարող են օգտվել նաև ճամփորդական մի շարք արտոնություններից, այդ թվում՝ ճամփորդական ապահովագրությունից, Fast Track ծառայությունից, օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորությունից, Concierge ծառայությունից և այլն:

Այլ մանրամասներ՝ 010 511522

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

–00—ԱՊ