Երևանից Շերեմետվո ինքնաթիռը հասել է խախտումներով․ Ռոսավիացիան հետաքննություն է սկսել

10/07/2025 22:50 Ներքին կյանք

138 ուղևորով Boeing 737 (RA-73124) ինքնաթիռը երեկ վաղ առավոտյան Երևանից Շերեմետվո է ուղևորվել օդանավի կենտրոնացման նորմերի խախտմամբ՝ Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցների սխալի պատճառով: Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ 

Մեկնելուց հետո պարզվել է, որ օդանավի փաստացի բեռնվածությունը չի համապատասխանել հայտարարվածին։

Կատարված վերահաշվարկից հետո, պարզվել է, որ օդանավի փաստացի հավասարեցումը դուրս է եկել թույլատրելի սահմաններից: Օդանավի հրամանատարի զեկույցի համաձայն՝ օդաչուներին դիտողություններ չեն արվել, իսկ Շերեմետևոյում վայրէջքը բարեհաջող է անցել: Այնուամենայնիվ, Ռոսավիացիան տեղի ունեցածը որակել է որպես ավիացիոն միջադեպ և հետաքննություն սկսել։ 

–00—ՍՊ