Տարածվում է Ս․Կարապետյանի կողմից 150,000դրամի չափով աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն

10/07/2025 11:19 Ներքին կյանք

Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, այս մասին հայտարարում են Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է։

«Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։

Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։

Հետևեք մեր սոցիալական ցանցերում հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

—00—ՄԱ