ՀՀ բոքսի առաջնության ժամանակ տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել․ նրան տեղափոխել են ոստիկանություն

10/07/2025 10:17 Ներքին կյանք

Հուլիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդանանց փողոցի 69 հասցեում աղմուկ է և վիճաբանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Վարդանյանի գլխավորությամբ պարզել է, որ անցկացվում է Հայաստանի բոքսի առաջնությունը, որտեղ նկատել են մի քաղաքացու, ով հանդիսատեսի համար նախատեսված հատվածում է եղել իր որդու մենամարտի ժամանակ, չհամաձայնվելով մրցավարի կողմից որդու մրցակցին տրված միավորների հետ, բարցրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով մրցաշարի բնականոն ընթացքը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ․-ին խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ մրցավար, Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ռոբերտ Պ․-ն ներկայացվել է ոստիկանության Կետրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

–00—ՅՄ