ԱՄՆ-ն Ուկրաինային հրետանային արկեր և կառավարվող հրթիռներ է ուղարկել

10/07/2025 09:46 Միջազգային

Միացյալ Նահանգները հրետանային արկեր և շարժական հրթիռահրետանային հրթիռներ է մատակարարում Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին երկու ամերիկացի պաշտոնյա հայտնել է Reuters գործակալությանը։

Պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, տեղեկացրել են, որ Ուկրաինա է ուղարկվում 155 մմ հրետանային արկեր ու GMLRS գերճշգրիտ կառավարվող հրթռիներ։

Նրանք, սակայն, չես հստակեցրել, թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ամերկյան կողմը կասեցրել է որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինա։

Այդ լուրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տեղյակ չի եղել զենքի մատակարարման դադարեցումից ու խոստացել էր ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա՝ գլխավորապես պաշտպանական զենքեր, որպեսզի այդ երկիրը կարողանա ինքնապաշտպանվել ռուսական կողմի հարձակումներից։

—00—ՄԱ