Ինչ գործով է ԱԱԾ-ն մտել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն

10/07/2025 09:12 Ներքին կյանք

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից վաղ առավոտյան տեղեկացրեց, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ խուզարկության հիմքում Մանուկյանի որդու գործն է։ Այժմ փորձում են առգրավվել նրանց հեռախոսները, սակայն նրանք ընդդիմանում են։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։