ԱՄԷ նախագահը Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցերը

10/07/2025 08:01 Քաղաքական

ԱՄԷ նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասում կայունության ամրապնդման ջանքերին աջակցելու մտադրության մասին, հաղորդում է WAM լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ Ալ Նահյանը հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը հնարավորինս արագ կստորագրվի: Փաշինյանն էլ նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության խթանման գործում:

–00—ՍՊ