Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է․
«Սրանք հուլիսի 8-ին Խաչփար գյուղում հրդեհված տան կադրերն են․ հրդեհի բարդության աստիճանը թիվ 2:
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքները։ Ընդհանուր 150 քմ տարածք։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ոչ միայն կանխվեց հրդեհի տարածումը, այլև կարճ ժամանակում այն մարվեց։ Պատահարի հետևանքը նյութական էր՝ առանց մարդկային կորուստների։
Հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում կարողացան կասեցնել հրդեհի տարածումը՝ կրակի ճիրաններից փրկելով հարևան երկու տները։
Նման դեպք-պատահարների լուսաբանմամբ ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ խոսագույնս պահպանել անվտանգության կոնոնները հրդեհներից, դժբախտ պատահերներից խուսափելու համար։
Զգոն եղեք՝ փրկելով ձեր և ձեր հարազատների կյանքը»։