ԱՄՆ-ն կուսումնասիրի ևս մեկ Patriot համակարգ տրամադրելու մասին Կիևի խնդրանքը

09/07/2025 23:38 Միջազգային

Միացյալ Նահանգները կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ Կիևին լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ վկայակոչելով Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

«Նրանք (խմբ․ Ուկրաինայի իշխանությունները) խնդրել են դա։ Դրանք (խմբ․ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը) իսկապես շատ հազվադեպ են, քանի որ այդ համակարգերից շատերն արդեն ուղարկվել են Ուկրաինա։ Մենք ստիպված կլինենք քննարկել դա»,-ասել է Թրամփը։

 

–00—ՍՊ