Շախմատի կանանց աշխարհի գավաթ․ Հայաստանի հավաքականի արդյունքները

09/07/2025 23:13 Սպորտ
Շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայային:

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
Երկրորդ փուլի երկրորդ պարտիան կմեկնարկի հուլիսի 10-ին՝ ժամը 15:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/

–00—ՍՊ