Կառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ Թանդիլյան

09/07/2025 22:40 Քաղաքական
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

Արցախցիների բնակարանային խնդիրները շարունակում են մնալ չլուծված և կառավարության կողմից արդեն մեկ տարուց ավել չգործող ծրագիրը իրականում «արտագաղթի ծրագիր է», որը ամեն ինչ կորցրած արցախցիներին այլ ելք չի թողնում, քան արտագաղթել։

Հենց սա է իշխանությունների նպատակը՝ հիմա էլ Հայաստանից հեռացնել արցախցիներին։ Դժոխքի միջով անցած արցախցիները ստիպված պայքարում են սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։

Արցախցիների՝ Հայաստանում ապրելը սկզբունքային կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանության համար, հետևաբար, կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին կանգնել արցախցիների կողքին՝ ի նշանավորումն մեր հարատև միասնականության։

Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին։

–00—ՍՊ