Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

09/07/2025 15:43 Ներքին կյանք

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։

—00—ՄԱ