Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են ՀՀ-ում Իրանի դեսպանին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ անընդունելի են։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով, ՏՀԿ բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը իր աջակցությունն է հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին»՝ հայտնի բանաձևին, որն ընդունվել է Ստամբուլում հունիսի 21-22-ին կայացած ԻՀԿ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի բանակցությունների արդյունքում։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը վիրավորել է Իրանի դեսպանին՝ նշելով, թե դեսպանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան
«քաղաքական մանիպուլյացիա և երեսպաշտություն»։
–00—ՅՄ