Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Converse Mobile-ում հաճախորդներին համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու նկատառումով զգալիորեն ընդլայնվել է հավելվածում հասանելի ծառայությունների ցանկը և հնարավորությունները: Մասնավորապես.
- Այսուհետ անմիջապես հավելվածից կարող եք բարձրացնել C360 փաթեթի դասը և օգտվել ավելի ընգրկուն և Ձեր կենսակերպին համապատասխան ծառայություններից և հատուկ առաջարկներից:
Դրա համար հավելվածում մուտք գործեք «Անձնական էջ», «C360», ապա սեղմեք «Դասի բարձրացում» կոճակը։
- Ավելացվել է Զվարթնոց օդանավակայանի ծառայությունների վաուչերների ձեռքբերման հնարավորությունը: Մասնավորապես.
- Fast Track ծառայություն. Հիանալի առաջարկ է նրանց համար, ովքեր օդանավակայանում մտադիր են օգտվել արագ անցման հնարավորությունից,
- Business Lounge & Fast Track ծառայություն. տրամադրվում է միաժամանակ Fast Track անցման և Converse Business Lounge սրահ մուտքի հնարավորություն թռիչքի սպասելու ընթացքն ավելի հարմարավետ դարձնելու համար,
- VIP Lounge ծառայություն. հնարավորություն է տալիս մուտք գործել Զվարթնոց օդանավակայանի VIP սրահ:
Վաուչեր ձեռքբերել կարելի է՝ հավելվածում մուտք գործելով «Վճարումներ և փոխանցումներ», «Վճարումներ», «Զվարթնոց», ապա՝ ընտրելով անհրաժեշտ ծառայությունը:
Վաուչերը Ձեզ կուղարկվի Բանկում գրանցված էլ․ փոստով և հասանելի կլինի հավելվածում՝ «Անձնական էջ», «Իմ վաուչերները» բաժնում։
- Կարող եք դիտել Converse Mobile-ին կցված այլ բանկերի քարտերի մնացորդները՝ հավելվածում մուտք գործելով «Իմ պրոդուկտները», «Կցված քարտեր», ապա ընտրելով քարտը և սեղմելով «Ցուցադրել մնացորդը»։
- Quick Actions. Այս ֆունկցիան օգնում է առանց հավելվածը բացելու արագ հասանելիություն ստանալ ամենահաճախ օգտագործվող ծառայություններին: Դրանից օգտվելու համար բավարար է սմարթֆոնի էկրանին սեղմած պահել հավելվածի լոգոն, ապա բացված էջում ընտրել ծառայությունը՝
- Փոխանցում քարտին,
- Փոխանցում ընկերոջը,
- Ավտոկայանատեղիի վճարում։
- Թարմացվել է գույքահարկի վճարման ինտերֆեյսը, ինչի արդյունքում հաճախորդները կարող են.
- Կատարել գույքահարկի պարտավորությունների պարզ որոնում և ընտրություն,
- Վճարում կատարել մեկ քայլով, որի արդյունքում խմբային վճարման դեպքում յուրաքանչյուր գույքի համար ձևավորվում է առանձին անդորրագիր։
- Անվտանգության ապահովման նպատակով PIN կոդի փոփոխության ժամանակ ավելացվել է OTP-ի մուտքագրման պահանջը:
- Իսկ Ձեր ֆինանսների անվտանգությունը կապահովվի «trusted device»-ի շնորհիվ. սա գաջեթն է (սմարթֆոն կամ պլանշետ), որը Բանկի համակարգի կողմից ճանաչվում է որպես վստահելի և ապահով` հաճախորդի կողմից իր բանկային հաշիվ մուտք գործելու և Converse Mobile հավելվածով ֆինանսական գործարքներ կատարելու համար: Դա, որպես կանոն, այն գաջեթն է, որով հաճախորդը հիմնականում մուտք է գործում մոբայլ հավելված:Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա մուտք գործել Ձեր Converse Mobile:
Բանկում նշել են, որ հավելվածի թարմացումները լինելու են շարունակական և միտված են լինելու հավելվածի օգտատերերին թվային համապարփակ ծառայությունների մատուցմանը լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու նպատակով։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
–00—ԱՊ