Կոպիրկինն արևելագիտական դպրոցի մասնակիցներին պատմել է ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Օրբելի-2025» արևելագիտական դպրոցի մասնակիցների հետ։ Դպրոցը միավորել է Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Sputnik Արմենիա-ն»։
Նշվում է, որ դպրոցի ունկնդիրների հետ զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարը պատասխանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում ՌԴ մոտեցումների և ժամանակակից դիվանագետի համար արևելագիտության արժեքի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև խոսել է դիվանագիտական ծառայության իր անձնական փորձի մասին։
Արևելագիտական դպրոցի 10-օրյա ծրագիրը, բացի դասախոսություններից և գիտնականների ու դիվանագետների հետ հանդիպումներից, ներառում է այցելություններ հանրապետության պատմական վայրեր և հայոց լեզվի ուսուցում։ Երեկոյան դասախոսները, խոսնակները և ուսանողները հավաքվում են խարույկի շուրջ, որտեղ անմիջական մթնոլորտում շարունակում են կարծիքներ փոխանակել և տպավորություններ կիսել։
–00—ՅՄ