Եկեղեցու գրավումը ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պիտի հետևեն ստրատեգիական օբյեկտների հանձնում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ամեն ինչ պարզ է ու հստակ։
Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.
1․ կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,
2․ ունենալ արտաքին հովանավոր։
Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն է։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի, կատարելով առաջադրված պահանջները։
Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն, մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։
Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։
Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետեւեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ։
Դրանք են.
– էլեկտրոցանցեր,
– ջրային տնտեսություն,
– էլելտրոկայաններ,
– երկաթուղի։
Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի.
– փակել ատոմակայանը,
– բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել եւ մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն»։
–00—ՅՄ