Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել

09/07/2025 10:54 Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թեմի Բրյուսը Մարկո Ռուբիոյի հայտարարությանն անդրադարձել է հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացներում դրական ավարտ է լինելու։

Թեմի Բրյուսն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։

«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ։

–00—ՅՄ