Ուշքի եկեք․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի անեծքից չեն մաքրվելու անգամ «պարզապես հրաման կատարողները»

09/07/2025 10:20 Ներքին կյանք

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի գրառումը՝ գրելով.

«Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ և մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։

Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։ Այդ անեծքից չեն մաքրվելու ո՛չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո՛չ «մոլորյալ» իրագործողները, ո՛չ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի եկե՛ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»։

–00—ՅՄ