ՀՀ-ի և Հորդանանի ԱԳ նախարարները անդրադարձել են խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին

08/07/2025 16:26 Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։

Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին մտքեր են փոխանակել  տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։ Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, այդ ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն նպատակով գործադրվող ջանքերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առանցքային հարցերի շուրջ։

–00—ՅՄ