ՔՊ-ն անձեռնմխելիությունից զրկեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին

08/07/2025 16:21 Ներքին կյանք

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն էր ներկայացրել։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 62-ը։

62 պատգամավոր կողմ է քվեարկել Արթուր Սարգսյանի նկատմամաբ քրեական հետապնդում սկսելուն։

–00—ՅՄ