Արցախը՝ որպես հայ ժողորդի կազմավորման օրրան. Արցախի պատմությունը՝ մաս 2-րդ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների կարծիքով՝ Արցախը հայ ազգի ձևավորման օրրաններից է: Ժամանակին բազմապիսի աղբյուրների քննության հիման վրա աշխարհահռչակ գիտնականներ Վյաչեսլավ Իվանովը և Թամազ Գամղրելիձեն առաջ են քաշել մի տեսություն, որ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածքներն են: Ըստ ամերիկյան գիտնականների հաշվումների՝ հնդեվրոպական մայր լեզվից արմենոիդները, նույն ինքը՝ հայերը, առանձնացել են մոտ 4300 տարի առաջ։ Արցախի հայերը ոչ միայն պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի արմենոիդ մարդաբանական տիպին, այլև հանդիսանում են այդ տիպի ամենացայտուն ներկայացուցիչները։
Գերմանացի հայտնի մարդաբան Ռուդոլֆ Վիրխովը, քննության ենթարկելով Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներից հայտնաբերված նյութերը, դրանք իրար համադրելով, նկատել է. «Բնորոշն ու վերին աստիճանի կարևորն ընդհանուր տիպն է, իսկ պեղումները ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի հովիտը ապրած հին ազգերը նույն մշակույթի ներկայացուցիչներ են»:
Սա նշանակում է, որ Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի այն ամենակարևոր օջախներից է, որը մասնակցել է հայ ժողովրդի ձևավորման և հայոց պետականության ստեղծման գործընթացներին: Միաժամանակ, Արցախ աշխարհը հանդիսանում է հայերի համար այն կարևոր օրրաններից մեկը, որը հազարամյակներով պահպանել է հայկական ինքնությունը, մշակույթն ու լեզուն:
«Արցախի պատմությունը» նախագծի երկրորդ մասը (ԱՐՑԱԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՐԱՆ) ամբողջությամբ՝ տեսանյութում։
–00—ՅՄ