Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն նետել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարում այդ կնոջ հետ, որպեզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին և ի վերջո նրան հաջողվում է այդ կնոջը համոզել, որից հետո կնոջը ավտոմեքենայով տեղափոխել են անվտանգ վայր:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վեհափառը իր կոչով կարող է մոբիլիզացնել հազարավոր հայերի, ամբողջ քաղաքական դաշտը
-
Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը քանդում է Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով
-
Թուրքիայի անդրադարձը՝ ԱՄՆ-Իրան հնարավոր միջուկային բանակցություններին
-
Հետևից խփողները այսօր էլ դարձյալ հարձակվեցին․ Լիլիթ Գալստյան
-
Ավարտվել են Սարգսյանի նկատմամբ քննչական գործողությունները, գործը կուղարկվի դատարան՝ կալանքի համար
-
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են․ Հարութ Սասունյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է