Կրասնոդարում պատմել են Սպերցյանի ապագայի մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում նշել է, որ հնարավոր են խորհրդակցություններ «Լիդսի» հետ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին գրում է armsport.am-ը։
2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» սան Սպերցյանը մասնակցել է 35 խաղի՝ բոլոր մրցաշարերում խփելով 11 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
— Լուրեր են պտտվում, որ Սպերցյանը մոտ է «Լիդս» տեղափոխվելուն։ Կա՞ն արդյոք խոչընդոտներ այդ տրանսֆերի համար։
— Դուք գիտեք այդ լուրերի աղբյուրը։ Այնտեղ աշխատում է Ֆարկեն, ով լավ ճանաչում է Սպերցյանին։ Բնական է, որ սա կարող է կապված լինել խորհրդակցությունների հետ։ Սակայն ներկա պահին ակումբների միջև պաշտոնական առաջարկ չկա։ Եկեք սպասենք, — ասել է Բուզնիկինը։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՄԱԿ-ը հույս ունի՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգով»
-
Պետդեպը հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի
-
Ես լրջորեն դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ․ Թրամփ
-
Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո ձեր խղճի հետ չեք կարող ապրել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է