83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել

08/07/2025 11:36 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի քաղաքապետարանում սպառնում է ինքնահրկիզվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ սահմանափակ շարժունակություն ունեցող տղամարդը անվասայլակով Երևանի քաղաքապետարանի դիմումների բաժնում հայտարարել է ինքնահրկիզվելու մտադրության մասին, եթե իր տարիներով չլուծվող խնդիրը չկարգավորվի:

Այս պահին դեպքի վար է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարար հոգեբանը տեղում աշխատում է, ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քայլին դիմող տղամարդը Երևանի բնակիչ 83-ամյա Ժորա Ս.-ն է:

–00—ՅՄ