Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը մոբիլիզացվել է Վեհարանում քննչական գործողությունների համար

08/07/2025 11:37 Ներքին կյանք

168.am-ի խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար։

Ընդ որում, հավաքել են 100-ից ավելի քննիչների, որոնց չեն ասել՝ հավաքն ինչ նպատակով է. հավանաբար վախենում են արտահոսքից, թեպետ բոլորն էլ հասկանում են՝ ինչու են իրենց կանչել։

❗️❗️Մեր տեղեկություններով, մեծածավալ քննչական գործողություններ տեղի կունենան ինչպես Վեհարանում, այնպես էլ սրբազանների տներում։

Եթե 100-ից ավելի միայն քննիչներին են մոբիլիզացրել, կարելի է պատկերացնել որքան է լինելու նրանց ուղեկցող իրավապահների կարմիր բերետավորների ու այլ ոստիկանների թիվը։

ՀԷՑ-ում և Սամվել Կարապետյանի եղբորորդու` Նարեկ Կարապետյանի, տան խուզարկությունները թերևս կարող են շեղող բնույթ ունենալ, սակայն պարզ է, որ նպատակը Վեհարանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսն է։

—00—ՄԱ