Բաքվի «դատարանը» կալանքի տակ կպահի Սպուտնիկի ղեկավարներին

07/07/2025 22:44 Միջազգային

Բաքվի «դատարանը» մերժել է Սպուտնիկի ղեկավարներին, որոնք ՌԴ քաղաքացիներ են, խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ:

Անդրեյ Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը կմնան Ադրբեջանի բանտում՝ կալանքի տակ։

–00—ՍՊ