«Խելառի» ուզածը ինչ է, ուղղակի «քարը» հայտնվի «փոսում», թե «խելոքների» համար խնդիր ստեղծի․ մտորելու
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Մտորելու հարցեր.
Շատ պարզ, բոլորիս կողմից հաճախ կրկնվող և ընկալելի մի ասացվածք կա՝ «Մի խելառ քարը գցեց փոսը՝ հարյուր խելոք չկարողացան հանել»:
Թվում է, թե ավելի պարզ չես ասի՝ հիմարաբար արված սխալներն ուղղելու համար բազմաթիվ խելոքներն անգամ կարող են անզոր գտնվել: Տարօրինակ է, բայց երբ խորը մտածում ես՝ այս պարզ ասացվածքը բազմաթիվ հարցեր է ծնում՝ իսկ այդ «խելառը» «քարը» անզգուշությամբ գցեց «փոսը», թե՞ միտումնավոր, իսկ «խելոքները» ինչո՞ւ նրան չխանգարեցին՝ չգիտեին որ քարը գցելու է փոսը, թե գիտեին, բայց սպասողական դիրք էին բռնել, իսկ եթե գիտեին՝ ինչո՞ւ չկանխեցին, չէ՞ որ, եթե նրանց համար շատ կարևոր էր , որ այդ «փոսի» մեջ քար չլինի, պիտի որ շատ ուշադիր ու հետևողական լինեին այդ հարցում:
Լավ, էդ «խելառի» ուզածը ի՞նչն էր՝ որ ուղղակի «քարը» հայտնվի «փոսում», թե՞ «խելոքների» համար խնդիր ստեղծի, նրանց իրար դեմ հանի ու խառնակ իրավիճակ ստեղծի, իսկ գուցե շատ հեռահար նպատակներ ունի ու ցանկանում է էլի «քարեր» գցել այդ երևակայական «փոսի» մեջ…»:
–00—ՅՄ