ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ զրկեց Ս. Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։
Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու համար կողմ քվեարկեc 59, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր, նույն վիճակագրությունն է նաև Արծվիկ Մինասյանի պարագայում։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։
Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ