Աջարիայի նախկին նախագահը հրազենային վնասվածք է ստացել

07/07/2025 12:38 Միջազգային

«Մթավարի» լրատվամիջոցի փոխանցմամբ` Աջարիայի կառավարության նախկին նախագահ Թորնիկե Ռիժվաձեն ինքնասպանության փորձ է արել։

Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը Սագարեջոյում։ Փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Ռիժվաձեն սրտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Ներկայումս նրա վիճակի մասին հավաստի տեղեկություններ չկան. ըստ որոշ աղբյուրների՝ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ տեղեկության՝ Ռիժվաձեն Ատլետիկայի ֆեդերացիայի նախկին նախագահ և Ծովային տրանսպորտի գործակալության ներկայիս ղեկավար Ալեքսի Ախվլեդիանիի տանն է եղել, և միջադեպը տեղի է ունեցել այնտեղ։ Ախվլեդիանին այժմ հարցաքննվում է Սագարեջոյի ոստիկանությունում։ Սագարեջոյում է նաև Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։

Աղբյուրը՝ Aliq.ge:

–00—ՅՄ