ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

06/07/2025 23:22 Սպորտ

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։

Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն շաբաթ օրը այն իջել է մինչև 200 դոլար։

Նշվում է, որ այս քայլը ՖԻՖԱ-ի փորձն է՝ բարձրացնելու մարզադաշտերի հաճախելիությունը։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն «Չելսի» – «Բենֆիկա» (4:1) հանդիպումից հետո, որը կայացել էր Շառլոթում և գրեթե երկու ժամով ընդհատվել էր վատ եղանակի պատճառով, առաջարկել էր մինչև չորս անվճար տոմս։ Բացի այդ, երկու անվճար տոմս էր տրամադրվել ՊՍԺ – «Ինտեր Մայամի» (4:0) հանդիպման համար։ Նշվել է նաև, որ ֆեդերացիան բոլոր քառորդ եզրափակիչների համար անվճար տոմսեր էր առաջարկել կամավորներին։

Աշխարհի ակումբային առաջնությունն ԱՄՆ-ում կավարտվի հուլիսի 13-ին։

–00—ՅՄ