Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին

06/07/2025 09:55 Միջազգային

Հայտնի ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է «Ամերիկա» քաղաքական կուսակցության ստեղծման մասին։ Վերջինս հարցում է անցկացրել X սոցիալական ցանցի իր էջում, որից հետո գրել է․ «2-1 հարաբերակցությամբ դուք ցանկանում եք քաղաքական նոր կուսակցության ստեղծում, և կունենաք այն։ Քանի որ մեր երկիրը սնանկացել է չափազանց մեծ ծախսերի և կաշառակերության պատճառով, մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարության։

Այսօր Ամերիկայի կուսակցությունը ստեղծվեց ձեզ ձեր ազատությունը վերադարձնելու համար», – գրել է նա X-ում։

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1.2 միլիոն օգտատեր։ 65.4%-ը քվեարկել է նոր կուսակցության ստեղծման օգտին։

–00—ՅՄ