ԵԱՏՄ. տրանսպորտի և լոգիստիկայի զարգացում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը տրանսեվրասիական փոխադրումների հարցերով Միջազգային համակարգող խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի հետ:
Կողմերը քննարկել են Եվրասիական տարածաշրջանի երկաթուղային տրանսպորտի գործունեության, ժամանակակից պայմաններում ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկ միջանցքների զարգացման արդիական հարցեր։
Նշվել է նաև, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության և տրանսեվրասիական փոխադրումների հարցերով Միջազգային համակարգող խորհրդի քարտուղարության փոխգործակցության պլանի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա միջազգային երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացման և կատարելագործման հարցերով համագործակցության ընդլայնման համար:
Հիշեցնենք, որ ԵՏՀ-ի և տրանսեվրասիական փոխադրումների հարցերով Միջազգային համակարգող խորհրդի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2017 թվականին՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:
—00—ՍՊ