Ժամանակավորապես սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի խմբաքանակի ներմուծումը
02/07/2025 21:01
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։
Մեկ անգամ ևս շեշտում ենք. 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի միայն 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։
Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։
Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով»։
–00—ՍՊ