Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

02/07/2025 18:04 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ:

Կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներին առնչվող հարցեր: Կարևորելով փոխգործակցությունը՝ Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ համատեղ մրցաշարեր անցկացնելու, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն աջակցելու և նվաճումներ ունեցող ըմբիշներին պարգևատրելու համար:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի զարգացմանն ու տարբեր մարզաձևերի տարածմանը Երևանում։

–00—ՅՄ