Ամեն շաբաթ օր Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի կունենա Օրհնության կարգ

02/07/2025 17:47 Ներքին կյանք

Ամեն շաբաթ օր՝ ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում կկատարվի օրհնության կարգ՝ տվյալ շաբաթվա տոնացույցում նշված սրբի անունները կրող անձանց համար։ Այս մասին հայտնում է qahana.am-ը։

Օրհնության կարգը կատարվելու է ամեն շաբաթ օր՝ ժամը 10:00-ին։

Հուլիսի 5-ին՝ շաբաթ օրը՝ ժամը 10:00-ին, կկատարվի առաջին օրհնության կարգը, որին սիրով սպասում ենք Գրիգորներին ու Գրիգորյաններին, Կոստանդիններին ու Հեղինեներին։

Հուլիսի 1-5-ի տոնացույցը
• Հուլիսի 1- Ս. Կոստանդիանոս կայսեր եւ նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր (Այդ օրը Կոստանդին և Հեղինե անունը կրող անձանց անվանակոչության տոնն է)
• Հուլիսի 5- Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոն (Այդ օրը Գրիգոր անունը կրող անձանց անվանակոչության տոնն է)

Հուլիսի 5-ին՝ շաբաթ օրը՝ ժամը 10:00-ին, սպասում ենք ձեզ: