Սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ ՔԿՀ խոսնակ

02/07/2025 17:31 Ներքին կյանք

Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ խոսնակ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, թե ԱԱԾ-ի մեկուսարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել սրբազաններից մեկը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կամ Միքայել Սրբազանը։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ