«Չարիքը տապալվելու է»․ հավաք՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

02/07/2025 16:20 Ներքին կյանք

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ կոչ ենք անում բոլորին հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին մասնակցել Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)` ի պաշտպանություն ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպվող հավաքին, ապա նաև երթին:

Այս պայքարը հանուն արդարության և հանուն Հայաստանի է: Չարիքի իշխանությունը կարծում է, թե իր ապօրինություններով, բռնաճնշումներով, հալածանքներով կարող է լռեցնել հայերին, կոտրել մեր ժողովրդի կամքը:

Չե´ն կարող: Չարիքը տապալվելու է: Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր հայաստանին», Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:

Եվ ուրեմն` հանդիպում ենք հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու):

—00—ՄԱ